Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
Մեր մասին

Լաբորատորիա / Ախտորոշման կենտրոն

«ԷկոՍենս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թ․-ին և ներկայումս հանդիսանում է Հայաստանում առաջատար լաբորատորիաներից մեկը, որն ունի կայուն դիրք առողջապահական ոլորտում: Ի թիվս Երևան քաղաքում գտնվող 7 մասնաճյուղերի՝ «ԷկոՍենս» լաբորատորիան ունի թվով յոթ գործող և ակտիվորեն զարգացող մասնաճյուղեր՝ Գյումրի, Գավառ, Վանաձոր, Կապան, Մարտունի, Հրազդան, Իջևան քաղաքներում:

Լաբորատոր ծառայությունների մատուցման ոլորտում կատարելության հասնելու մեր ձգտումը մշտապես պայմանավորված է եղել ազգաբնակչության համար ամենաբարձր որակի ծառայությունների մատուցման հնարավորության ապահովմամբ: Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ «ԷկոՍենս»-ը հանդիսանում է առաջին և միակ լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը Հայաստանում, որն ունի TÜVRheinland միջազգային կազամակերպության կողմից շնորհված ISO 9001:2015 որակի կառավարման սերտիֆիկատ, որով հավաստվում է որակի միջազգային չափանիշներին համապատասխան՝ բարձրակարգ լաբորատոր ծառայությունների մատուցման մեր կարողությունն ու հնարավորությունը:

  • Առաքելությունը. 

 «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնն իր շահառուներին մատուցում է միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան որակյալ և արդի ախտորոշիչ ծառայությունների լայն ընտրանի, հաշվի առնելով դրանց պահանջարկը բժշկագիտության մեջ և դարձնելով հասանելի՝ ՀՀ տարածաշրջանում:

  • Տեսլականը.  

Գրավել առաջատար դիրք՝ հարավկովկասյան տարածաշրջանում,  որակյալ և նորարական մոտեցումներով մեծ ներդրում ունենալ և խթանել բժշկագիտության զարգացմանը:

  • Արժեքները.  

Օրինականություն, անվտանգություն, ազնվություն, վստահություն, մարդասիրություն, բարձր պատասխանատվություն, շահառուկենտրոնություն, խտրականության բացառում, էթիկայի և գաղտնիության պահպանում, ապացուցահենություն ու գիտահենություն, հետազոտական արդյունքների ճշգրտություն, հավաստիություն և անժամանակավրեպություն։


Նպատակները.

  • մատուցել ճշգրիտ, հավաստի և անժամանակավրեպ ախտորոշիչ ծառայություններ, շարունակաբար ընդլայնել դրանց ընտրանին, դարձնել աշխարհագրորեն հասանելի՝ ՀՀ տարածքում, հնարավորինս բացառել և/կամ նվազեցնել ծառայությունների որակի և անվտանգության վրա ներազդող ռիսկերը, ապահովել դրանց իրականացման որակի ու անվտանգության վերաբերյալ երաշխիքները,
  • շարունակաբար բացահայտել շահառուների կարիքները և բարձրացնել վերջիններիս բավարարվածությունը,
  • ընդլայնել նորարական արդի տեխնոլոգիական լուծումները, ապահովել դրանց պատշաճ կիրառումը՝ հաշվի առնելով և նվազեցնելով ռիսկերը,
  • պահպանել անձնական և բժշկական տվյալների գաղտնիությունն ու ամբողջականությունը,
  • շարունակաբար բարելավել գործընթացները,
  • ներգրավել համապատասխան քանակի կոմպետենտ մարդկային ռեսուրսներ և շարունակաբար զարգացնել նրանց կոմպետենցիաները:

 

Մեր գործընկերները

  • MVZ Labor Dr. Limbach
  • Biovis’ Diagnostik MVZ GmbH
  • NIPD Genetics Clinical Laboratories
  • Interacoustics, Denmark
  • Biolife Italiana, Italy
  • Biocore Diagnostics GmbH, Germany
  • REFERENCE LABORATORY SA
  • LITECH LLC, Russia
  • AccsA'tech SAS, France
  • PIRRONE, Italy
  • Corebiotech Co.
  • DNA Technology LLC
  • SENTINEL
  • Generi Biotech
  • Lab Connect
  • Metabion international AG, Germany
  • LDN Labor Diagnostika Nord GmbH & Co.KG, Germany
  • NORAV Medical, Germany
  • InterLabService, Russia
  • SKYGEN
  • West Medica Produktions - und Handels- GmbH, Austria
  • LabTech, Italy
  • Diesse Diagnostica Sense S.P.A, Italy
  • AirClean Systems Inc. USA