Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Պուրակային 44
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հ․ Մարգարյան 17
  • ք. ՍԵՎԱՆ, Նաիրյան 167/1
  • ք. ԱԲՈՎՅԱՆ, Սահմանադրության Հրապարակ 4
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Աբովյան փողոց 54/6
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Ադոնց 6/1

«ԷկոՍենս» լաբորատոր ախտորոշիչ կենտրոնում, լաբորատոր հետազոտությունների հետ մեկտեղ, մատուցվում են մի շարք այլ բժշկական ծառայություններ, այդ թվում՝ նեղ մասնագետների բժշկական խորհրդատվություն, ինչպես նաև գործիքային հետազոտություն առաջատար արտադրողների լավագույն և գերժամանակակից սարքավորումներով:

Ծառայություններ

Լաբորատորիա

Տեսնել ավելին

Ախտորոշման Կենտրոն

Տեսնել ավելին

Համալիր Հետազոտություններ

Տեսնել ավելին
work1

18+ մասնաճյուղեր

work2

2,8 մլն+ սպասարկված հաճախորդներ

work2

500+ անալիզների տեսակներ

Մեր գործընկերները

Կարծիքներ

  • Արդյունավետ բուժումը սկսում է  ճիշտ ախտորոշումից։ Մեր հարյուրավոր
    գոհունակ և բուժված պացիենտների ճշգրիտ ախտորոշումը անհնար կլիներ առանց
    մեր վաղեմի գործընկեր "ԷկոՍենս"-ի։ Աշխատանքի հանդեպ պրոֆեսիոնալ և
    պատասխանատու մոտեցման  շնորհիվ "ԷկոՍենս"-ը մեզ համար վստահելի և իր ոլորտում
    լավագույն լաբորատորիան է։
     

    Ջի․կլինիկ

    Ջի․կլինիկ

  • Տարիներ շարունակ «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնը եղել է «Գոլդս Ջիմ» Մարզաակումբի («Ֆիտնես Գրուպ» ՍՊԸ) լավ և հուսալի գործընկերը։ Միասին անցել ենք ճանապարհ և ամեն  հաջորդ քայլի հետ համոզվել, որ գործ ունենք իրազեկ, բարձր մասնագիտական որակ ցուցաբերող, պարտաճանաչ և հոգատար թիմի հետ։ Անգամ համաճարակի պայմաններում, «ԷկոՍենս» լաբորատորիայի թիմն իրեն ցուցաբերել է որպես միշտ զգոն, պատրաստակամ և կոմպետենտ գործընկեր։

    Շնորհակալ ենք համագործակցության համար։

    Gold's Gym

  • Էկոսենս լաբորատորիաններն արդեն երկար
    տարիներ է, ինչ մեր հուսալի գործընկերն
    են:
    Շատ կարևոր է  թիմային աշխատանքում
    ունենալ  պրոֆեսիոնալ օգնություն, որն
    ապահովում  է վստահություն՝ ճշգրիտ
    ախտորոշման մեջ: Խնդիրներ հազվադեպ են
    հանդիպում, իսկ հանդիպման դեպքում էլ՝
    լուծվում են ակնթարթորեն:
    ԷկոՍենս լաբարորատորիաները տիրապետում
    են ժամանակակից  լաբորատոր ախտորոշման
    նորագույն մեթոդներին, ինչը
    հնարավորություն  է տալիս լուծել մեկ կարևորագույն
    խնդիր՝ հիվանդի առողջությունը:
    Մենք շնորհակալ ենք Էկոսենս
    լաբորատորիաններին համագործակցության
    համար, վստահ ենք, որ դեռ երկար տարիներ
    կաշխատենք միասին:

    GLASBO

    GLASBO

Հաճախ Տրվող Հարցեր

Այո, նմուշառման ժամանակ հնարավոր են ուշագնացության դեպքեր՝ պայմանավորված հիմնականում ասեղի ծակոցի և/կամ արյան տեսքի նկատմամբ ունեցած վախերով: Եթե Ձեզ մոտ արդեն իսկ արձանագրվել է նման դեպք կամ ունեք ենթադրելու հիմնավոր պատճառ՝ խնդրում ենք հետևել մեր ուղեցույցին․

  • Տեղեկացրե՛ք թիմին. նախքան արյան հավաքագրումը տեղեկացրեք բժշկական թիմին՝ ուշագնացության Ձեր հակվածության մասին, որպեսզի ստանաք՝ լրացուցիչ հոգեբանական և մասնագիտական աջակցություն, նմուշառուման ողջ ընթացքում․
  • Մի՛ դիտեք. Խուսափեք նմուշառման գործընթացը դիտելուց, շեղեք Ձեր ուշադրությունը՝ լսելով հանգստացնող երաժշտություն․
  • Պառկե՛ք. Գլխապտույտի դեպքում պառկեք մեջքին՝ ոտքերը վեր բարձրացրած, ինչը կմեծացնի արյան շրջանառությունը և կկանխի ուշագնացությունը․
  • Թուլացրե՛ք սերտ հարող հագուստը. Համոզվեք, որ Ձեր հագուստը չի խոչընդոտում արյան շրջանառությանը․
  • Ջու՛ր խմեք․ Ջուրը նույնպես նպաստում է արյան ճնշման կարգավորմանը․
  • Քաղցր կերեք նմուշառումից հետո․ Միրգը, հյութը կամ այլ քաղցրավենիքը կօգնի բարձրացնել գլյուկոզի մակարդակն արյան մեջ և կվերականգնի Ձեր ուղեղի էներգիան․
  • Պահպանե՛ք հանգստություն․ Դուք գտնվում եք բժշկական կազմակերպությունում և  Ձեզ սպասարկում է հմուտ բժշկական անձնակազմ։

Նշված երկու հետազոտությունները կարող եք հանձնել միայն «Էկոսենս»-ի  Հր․ Քոչարի մասնաճյուղում (Հասցե՝ ք․ Երևան, Հր․ Քոչարի 7/3 շ․), ընդ որում՝ աշխատանքային օրերին մինչև ժամը 13։00։

Սիրելի՛ հաճախորդ, «Էկոսենս» -ում գործում է արդյունքների ստացման մի քանի եղանակ․

  • Եթե Դուք գրանցվելիս տրամադրել եք հեռախոսահամար, ապա կստանաք sms հաղորդագրություն՝ արդյունքները պատրաստ լինելու մասին․
  • Եթե Դուք գրանցվելիս տրամադրեք էլեկտրոնային հասցե, ապա արդյունքների հաստատումից հետո, ինքնաշխատ եղանակով (ավտոմատ), կստանաք Ձեր արդյունքները՝ Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին․
  • Եթե Դուք ցանկանաք արդյունքները ստանալ WhatsApp հարթակի միջոցով, ապա զանգահարեք «Զանգերի կենտրոն»՝ 8676 և/կամ 044 500 400 հեռախոսահամարներով, և Ձեզ կտրամադրվի համապատասխան ծածկագիրը (շտրիխ կոդ), ինչպես նաև արդյունքները կուղարկվեն Ձեր WhatsApp-ին՝ աշխատակցի կողմից․
  • Եթե ցանկանաք արդյունքները ստանալ առձեռն, ապա կարող եք մոտենալ ցանկացած մասնաճյուղ՝ ստացականով կամ անձը հաստատող փաստաթղթով, և ստանալ Ձեր արդյունքները։

Այո, հնարավոր է․ հարկավոր է գրանցվելիս թողնել էլեկտրոնային հասցեն, ինքնաշխատ եղանակով արդյունքները կառաքվեն Ձեր էլեկտրոնային հասցեին, իսկ թղթային տարբերակի համար, կարող եք մոտենալ «Էկոսենս»-ի ցանկացած մասնաճյուղ՝ ստացականով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Այո, «ԷկոՍենս»-ում գործում է «Տնային կանչ» ծառայությունը, որն ամրագրելուց հետո մեր մասնագետները կներկայանան նշված հասցեով՝ Ձեր հետազոտությունների նմուշառման համար։ Ծառայությունը հարմար է, ապահով և մաքսիմալ կոմֆորտ Ձեր համար։ Պարզապես ամրագրեք այցը մեր կայքի միջոցով կամ նախապես զանգահարելով՝ 8676 և 044 500 400 հեռ․։

«ԷկոՍենս»-ը խստորեն հետևում է տեղեկատվական անվտանգությանը, անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը և օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներով ծածկագրման համակարգ՝ Ձեր բժշկական տեղեկատվության պաշտպանության համար։

Այո, մենք առաջարկում ենք տարբեր համալիր փաթեթներ և հավատարիմ հաճախորդների համար ծրագրեր։ Մանրամասների համար կարող եք հետևել մեզ սոցիալական ցանցերում, որպեսզի առաջինը տեղեկանաք շահավետ առաջարկների մասին։

Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել տարբեր գործոններ․ դեղորայքի ընդունումը, սննդակարգը (հատկապես ճարպային սնունդը, ալկոհոլը), ֆիզիկական ակտիվությունը, սթրեսը, օրվա ժամը, ծխելը, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլը։ Մաքսիմալ ճշգրիտ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է հետևել հետազոտությունների համար պահանջվող նախապայմաններին և աշխատակիցներին տեղեկացնել բոլոր կարևոր տվյալների մասին։

Գրեք ձեր Անունը պարտադիր դաշտ
Էլ․հասցե պարտադիր դաշտ invalid e-mail
Կարծիք պարտադիր դաշտ
Գրեք ձեր Անունը պարտադիր դաշտ
Էլ․հասցե պարտադիր դաշտ invalid e-mail
Ձեր հաղորդագրությունը պարտադիր դաշտ