Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17
CINtec PLUS Cytology

EcoSense ախտորոշման կենտրոնում հասանելի է նոր հետազոտություն՝ «P16/Ki67 օնկոսպիտակուցների կոէքսպրեսիա» (CINtec PLUS Cytology) ՝  մարդու պապիլոմա վիրուսով (HPV) հիվանդների մոտ արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխությունների վաղ հայտնաբերման համար: Հետազոտությունը նշանակվում է որպես PAP թեստի լրացում:

Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ տարածվածությամբ երկրորդ չարորակ ուռուցքն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո, ուստի շատ կարևոր է ժամանակին հայտնաբերել նախաքաղցկեղային փոփոխությունները և կանխել հետագա բացասական հետևանքները: Ժամանակակից գինեկոլոգիայում արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխությունների վաղ հայտնաբերման համար, HPV-ի ախտորոշմանը և քսուքների քննությանը զուգահեռ, ակտիվորեն իրականացվում է p16 և Ki-67 սպիտակուցների հետազոտություն։

Այս սպիտակուցների կոէքսպրեսիան վկայում է բջջային ցիկլի կարգավորման խախտումների և արգանդի վզիկի էպիթելի ուռուցքաբանական փոփոխությունների մասին, որոնք առաջանում են բարձր ռիսկի քաղցկեղածին պապիլոմա վիրուսի հետևանքով։

«P16/Ki67 օնկոսպիտակուցների կոէքսպրեսիա» հետազոտության դրական արդյունքը ցուցում է՝  կոլպոսկոպիկ և հյուսվածքաբանական մեթոդներով՝ արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտահարումների առկայությունը պարզելու նպատակով։