Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44

Գրանցվել
Անունը
Հեռ․՝

T3 ազատ

6000 դրամ

Նկարագիր

Т3 ազատը տրիյոդոթիրոնինի (ընդհանուր T3) կենսաբանորեն ակտիվ ձև է, որը կապված չէ տրանսպորտային սպիտակուցների հետ: Կարգավորում է էներգետիկ և պլաստիկ փոխանակությունը օրգանիզմում։ Տրիյոդոթիրոնինը վահանաձև գեղձի հորմոններից է: Այս հորմոնը կարգավորում է հյուսվածքների աճը, սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների և կալցիումի փոխանակությունը:


Նաև այն պատասխանատու է օրգանիզմի մարսողական, սրտանոթային, նյարդային, վերարտադրողական և շնչառական համակարգերի գործունեության կարգավորման համար։ Ազատ T3-ի արյան անալիզի արդյունքներն օգտագործվում են վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատման և հիպերթիրեոզի ախտորոշումը հաստատելու կամ բացառելու համար։ Հիպերթիրեոզով ախտորոշված ​​հիվանդների համար անալիզը նշանակվում է որոշակի պարբերականությամբ՝ բուժման ընթացքը վերահսկելու և դրա արդյունավետությունը գնահատելու համար:

Մեթոդ

ԻՔԼԱ (ICLA)

Կենսանմուշ

Երակային արյուն Clot-Activator

Հետազոտության նախապայմանները

• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• բացառել ծխախոտի օգտագործումը 1-2 ժամ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• համաձայնեցնել նշանակող բժիշկի հետ՝ վահանաձև գեղձի հորմոնը հանձնելուց առաջ ընդունել, թե ոչ

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00-ը հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

6000 դրամ