Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44

Գրանցվել
Անունը
Հեռ․՝

Մարդու խորիոնային գոնադոտրոպին ընդհանուր (HCG)

6000 դրամ

Նկարագիր

Մարդու խորիոնային գոնադոտրոպինը (hCG) գլիկոպրոտեին է, որը կազմված է α- և β-ենթամիավորներից: Սովորաբար, hCG-ն սինթեզվում է փոքր քանակությամբ:
Նրա արտադրությունը զգալիորեն ավելանում է կանանց մոտ՝ հղիության ընթացքում։


Բացի նրանից, որ hCG-ն արտադրվում է հղիության ժամանակ պլացենտայի սինցիտիոտրոֆոբլաստի կողմից, hCG-ի արյան անալիզը նաև կիրառվում է մի շարք ուռուցքների հայտնաբերման (առաջին հերթին տրոֆոբլաստային) և նրանց բուժման արդյունավետության հսկողության համար: HCG-ն ծառայում է ոչ միայն վերարտադրողական համակարգի քաղցկեղի, այլև երիկամների, աղեստամոքսային տրակտի և թոքերի չարորակ նորագոյացությունների համար որպես մարկեր:

hCG թեստը մեծ նշանակություն ունի քաղցկեղով ախտորոշված ​​հիվանդների վիճակի մոնիթորինգի համար, ովքեր բուժվում են կամ արդեն ավարտել են այն: HCG-ն նաև կիրառվում է տղամարդկանց մոտ ամորձիների քաղցկեղի ախտորոշման և բուժման ընթացքի հսկողության համար։

Մեթոդ

ԻՔԼԱ (ICLA)

Կենսանմուշ

Երակային արյուն (Clot-Activator)

Հետազոտության նախապայմանները

• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

6000 դրամ