Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44

Գրանցվել
Անունը
Հեռ․՝

Պրոկալցիտոնին

15000 դրամ

Նկարագիր

Պրոկալցիտոնինը (PCT) պրոհորմոն է, կալցիտոնին հորմոնի նախադրյալը, որը մասնակցում է կալցիումի նյութափոխանակությանը և արյան մեջ պահպանում է դրա մշտական ​​մակարդակը։ Պոլիպեպտիդ պրոկալցիտոնինը բաղկացած է 116 ամինաթթուներից և սինթեզվում է վահանաձև գեղձի C-բջիջների կողմից։ Պրոկալցիտոնինի որոշման առավելությունն այն է, որ նրա սինթեզը համակարգային բորբոքային ռեակցիայի ժամանակ բարձր մակարդակների է հասնում ավելի վաղ, քան մյուս սուր փուլի սպիտակուցները և օգտագործվում է որպես սեպսիսի վաղ մարկեր։

Հիվանդության կլինիկական ընթացքի գնահատականի հետ մեկտեղ, պրոկալցիտոնինի մակարդակի որոշումը կարող է օգտագործվել իրականացվող հակաբակտերիալ թերապիայի արդյունավետության, ինչպես նաև տվյալ բուժումը դադարեցնելու պահը որոշելու համար: Պրոկալցիտոնինի մակարդակի բարձրացման կարող են հանգեցնել սնկային և պարզագույն ինֆեկցիաներից ծագած ծանր ինֆեկցիաները: Ինտենսիվ թերապիայի բաժնում գտնվող հիվանդների մոտ տվյալ մարկերի որոշումը կարևոր է տարբեր տեղակայման ծանր ինֆեկցիոն գործընթացների դեպքում: Մասնավորապես, ծանր բրոնխիտի, թոքաբորբի, պանկրեատիտի, ապենդիցիտի (կույրաղիք), պերիտոնիտի ժամանակ:

Մեթոդ

ԻՔԼԱ (ICLA)

Կենսանմուշ

Երակային արյուն Clot-Activator

Հետազոտության նախապայմանները

• Թեստը նախապայմաններ չի պահանջում

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։

14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

15000 դրամ